Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը, հայտնում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը։

Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալներով։ Նա նշանակալի ավանդ է ունեցել հայկական պարարվեստի զարգացման և ազգային պարարվեստի հանրահռչակման գործում։

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը ցավակցություն է հայտնել Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց՝ ընդգծելով Վարպետի կորստի ծանրությունը։