Անցնել բովանդակությանը

· Դասական

Մահացել է դիրիժոր Զավեն Վարդանյանը

Մահացել է դիրիժոր Զավեն Վարդանյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, «Մենակատարներ» անսամբլի հիմնադիր Զավեն Վարդանյանը:

Զավեն Վարդանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սբ․  Հովհաննես եկեղեցում մարտի 11-ին, ժամը 17:30-20:00-ին: Վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 12-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:   

Armenian National Music-ը ցավակցում է Զ․ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, ուսանողներին և իր արվեստի բոլոր երկրպագուներին։