· Դասական
Կյանքից հեռացել է Սիլվա Մեքինյանը
Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ Սիլվա Մեքինյանը։
«Մենք հայ ենք, տաղանդավոր ենք, ուժ ենք»,-ասում էր տիկին Մեքինյանը։ Նա միշտ կարևորում էր երեխաների երաժշտական կրթությունը և նշում, որ դասական երաժշտության մակարդակը, պահանջարկը պետք է բարձրացվի, ու դրա համար ամեն օր պետք է աշխատել: «Ինչպես այսօր դաստիարակենք նրանց, այնպիսին էլ կլինի Հայաստանի վաղվա արվեստը»,-նշում էր նա։
Armenian National Music-ի ողջ անձնակազմը ցավակցում է վաստակավոր գործչի ընտանիքի անդամներին ու բոլոր հարազատներին։