Կյանքից հեռացել է անվանի երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը։ Նա մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին էր։ Ռուբեն Տերտերյանը հեղինակ է 150-ից ավել գիտական և հրապարակախոսական հոդվածների, որոնք հրատարակվել են գիտական ժողովածուներում, ամսագրերում և թերթերում՝ Երևանում, Մոսկվայում, Բունեոս-Այրեսում, Կուենկայում, Կիտոյում (հայերեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով):Հեղինակ է նաև 30-ից ավելի ռադիո և հեռուստահաղորդումների: Armenian National Music-ը խորին ցավակցություններն է հայտնում երաժշտագետի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։