Սերգեյ Բաբայանի նոր ձայնասկավառակը կթողարկվի Deutsche Grammophon-ի կողմից - Armenian National Music (anmmedia.am)
Սերգեյ Բաբայանի նոր ձայնասկավառակը կթողարկվի Deutsche Grammophon-ի կողմից

Հրապարակվել է՝ Հլս 24 2020, 19:40

Հեղինակ՝ ANM Media
Հայտնի դաշնակահար Սերգեյ Բաբայանի նոր ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի երաժշտասերներին։ Այն թողարկվելու է Deutsche Grammophon-ի կողմից և վաճառքի կհանվի օգոստոսի 7-ին։ Նոր ձայնասկավառակում ընդգրկված են Ս․ Ռախմանինովի պրելյուդները, էտյուդները և այլ ստեղծագործություններ։ 

Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունները, որոնք  երկու դաշնամուրի համար փոխադրել է հայ դաշնակահարը,  ձայնագրվել են Մարթա Արգերիխի հետ 2018 թ-ին և թողարկվել նույն ընկերության կողմից։ «Պրոկոֆև երկուսի համար» սկավառակը մասնագետների կողմից արժանացել է բարձր գնահատականի. «Սկավառակ, որին վաղուց էինք սպասում» (Le Devoir), «Նոր մակարդակի Դաշնամուրային դուետ. Եթե ամբողջ երսժշտությունը լիներ այսպիսին, աշխարհում չէր լինի վիշտը»։

Հիշեցնենք, որ Սերգեյ Բաբայանը Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ է: 

Լուսանկարը՝ Ս․ Բաբայանի կայքից