Անցնել բովանդակությանը

· Դասական

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան
94 տարեկանում մահացել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինան։

Գուբայդուլինան ծնվել է 1931 թ․ Չիստոպոլում։ 1954-ին ավարտել է Կազանի կոնսերվատորիան դաշնամուրի բաժինը, այնուհետև Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։

1979 թվականին Կոմպոզիտորների VI համագումարում Գուբայդուլինան կոշտ քննադատության է ենթարկվել Տիխոն Խրեննիկովի զեկույցում։ Նա ընդգրկված էր այսպես կոչված «Խրեննիկովյան յոթնյակում»՝ խորհրդային յոթ կոմպոզիտորների սև ցուցակում, որի պատճառով երկար տարիներ նրա ստեղծագործությունները չէին հնչում ռադիոյով և հեռուստատեսությամբ։

Գուբայդուլինան գրել է հարյուրից ավել ստեղծագործություն սիմֆոնիկ, երգչախմբային և անսամբլային կազմերի համար։ Նա նաև 25 ֆիլմի երաժշտության հեղինակ էր։

1992 թվականից կոմպոզիտորն ապրում էր Գերմանիայում։