· Արցախյան պատերազմ
Թեոդոր Կուրենտզիսն իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին
Դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը հոկտեմբերի 3-ին Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում MusicAeterna երգչախմբի հետ կայացած համերգի իր ողջ հոնորարը փոխանցել է Հայաստանին։ Նա միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը և իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայերի ասամբլեան»:
Խորհրդանշական է, որ վաղուց պլանավորած համերգին MusicAeterna-ն կատարել է Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունը՝ հիմնված Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության գրքի վրա։
Խորհրդանշական է, որ վաղուց պլանավորած համերգին MusicAeterna-ն կատարել է Ալֆրեդ Շնիտկեի ստեղծագործությունը՝ հիմնված Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության գրքի վրա։