Անցնել բովանդակությանը

· Դասական

Արցախում մահացել է «Ջութակահար Բորյան»

Արցախում մահացել է «Ջութակահար Բորյան»
Կյանքից հեռացել է ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանը՝ «Ջութակահար Բորյան», նշված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում։ 

Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով նրանց հիշատակը։

Մշակույթի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Բորիս Բաբայնն արժանացել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալի։