· Ժողովրդական
Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն՝ Հաղպատում
Հունիսի 17-18-ին, Լոռու մարզի Հաղպատ գյուղում անցկացվել է Սայաթ-Նովային նվիրված երաժշտական փառատոն։ Այն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, բազմաթիվ հյուրեր, զբոսաշրջիկներ:
Արա Խզմալյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը մարզերում: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ տարեցտարի ընդգրկելով նաև այլ համայնքներ, ինչու չէ նաև մասնակիցներ՝ հարևան Վրաստանից:
Հովհաննես Ավետիսյանն էլ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն է հայտնել նման գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ այսօրինակ նախաձեռնությունները շատերի համար նորովի են բացահայտում Լոռին՝ իր անկրկնելի պատմամշակութային կոթողներով ու չքնաղ բնությամբ, հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս հաղորդակից դառնալու հայոց մեծերի ստեղծագործություններին:
Նախագծի շրջանակներում տեղի է ունեցել 2 համերգ. ելույթ են ունեցել ժողովրդական և ռոք խմբեր: Մասնակցել են «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը», «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլկ-մոդեռն», Ալավերդու պարային, Շնողի մանկական արվեստի դպրոցի ժողնվագարանների, Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագարկան, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթները, «Կաթիլ» բենդը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը:
Համերգաշարից բացի ցերեկային ժամերին երաժշտական խմբերի ներկայացուցիչները, ոլորտի առաջատար մասնագետներն անցկացրել են պարի վարպետության դասեր և դասախոսություններ՝ «Հայ աշուղական դպրոցը և Սայաթ Նովա» թեմայով։
Զուգահեռաբար կազմակերպվել է ցուցահանդես֊տոնավաճառ, որտեղ ներկայացված էին մարզի տնտեսավարողները, Հաղպատի և Նեղոցիր «ԱրՄաթ» ինժեներական դասարանը, «Տերյան մշակույթի կենտրոնը», պատրաստված էր նաև ժամանցային տաղավար երեխաների համար։
Ծրագիրը միտված էր նպաստելու մարզի մշակութային կյանքի զարգացմանն ու ակտիվացմանը: Նպատակն էր ստեղծել հարթակ՝ ավանդական երաժշտության և դրա ժամանակակից մեկնաբանությունների համար, որտեղ տարբեր նախասիրության մարդիկ հնարավորություն կունենան ևս մեկ անգամ առնչվել ազգային երաժշտությանը։