Հայաստանում առաջին անգամ կանցկացվի տրոմբոնին նվիրված «ArmBone» փառատոնը: Փառատոնի հիմնադիրներն են իսպանացի տրոմբոնահարներ Սանտիագո Դիաս Ագիռեն և Խուան Պարդո Խիլը: Երկու երաժիշտներն էլ նվագում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, Սանտիագոն նաև դիրիժոր է:  Այս տարի Խուանը երրորդ համերգաշրջանն է անցկացնում ՀԱՖՆ-ի կազմում, իսկ՝ Սանտիագոն՝ երկրորդը: ANM-ը զրուցեց երաժիշտների հետ, որոնք սիրով ներկայացնում են փառատոնի մանրամասները և կիսվում իրենց տեսլականով:

Խուան. Իսպանիայում ես ու Սանտիագոն իրար շատ մոտ էինք ապրում, բայց մեկս մյուսիս չէինք ճանաչում. ես նրան միայն այստեղ հանդիպեցի: Հիմա նա իմ եղբայրն է: Ոչ թե տրոբոնը կամ երաժշտությունը, այլ Հայաստանը մեզ միավորեց:

Սանտիագո. Իսպանիայում ես անկախ երաժիշտ էի: 2 տարի նվագել եմ Գրան Կանարիայի Ֆիլհարմոնիկի կազմում, բայց հիմնական գործս դիրիժորությունն էր:

Երկու տարի առաջ նույն երաժիշտները կազմակերպել էին պղնձյա փողային գործիքներին նվիրված միջոցառումների շարք, որի շրջանակներում երաժիշտներ Ալեքսանդր Գորբունովը, Հանա Բելոգլավեցը, Դավիդ Բրուշեն վարպետության դասեր անցկացրեցին հայ պատանիների հետ և վերջում դառնալով մեկ անսամբլ՝ իրար հետ համերգ նվագեցին:

Խուան. Այս տարի քննարկում էինք մեր ծրագրերը և որոշեցինք, որ պետք է ևս մեկ քայլ անենք  և տրոմբոնի փառատոն կազմակերպենք, հրավիրենք արտասահմանյան արտիստների, որոնք ելույթ կունենան հայ ունկնդրի համար և վարպետության դասեր կտան:

Սանտիագո. Երկու տարի առաջ երբ միացա այդ նախագծին, բազմաթիվ պատանիներ եկան վարպետության դասերին: Անհավատալի է, որ այս տարի մենք արդեն կազմակերպում ենք փառատոն: Կարծես  ամեն ինչ ի վերուստ է որոշվել:

Վարպետության դասերի վերջում դասընթացներին մասնակցած պատանիները և  պրոֆեսիոնալ երաժիշտները միասին ամփոփիչ համերգ կունենան:

Սանտիագո. Կարիերայի սկզբում, երբ հայտնի նվագախմբերից  տրոմբոնահարներ էին գալիս Իսպանիա դասավանդելու, ես մեծ ոգևորությամբ էի գնում նրանց մոտ, բայց ավելի տպավորիչ էր, երբ ելույթ էի ունենում այդ նույն ուսուցիչների հետ: Մենք պատրաստվում ենք նվագել հայ ուսանողների, կոնցերտմայստերների և հրավիրյալ երաժիշտների հետ մեկ անսամբլի կազմում:

Խուան. Դա կլինի տրոմբոնի մեծ տոնակատարություն: Տրոմբոնի միջազգային ասոցիացիան է նույնիսկ անդրադարձել մեր փառատոնի մասին: Հայաստանը փոքր երկիր է, բայց այստեղ միշտ ինչ-որ մեծ բաներ են կատարվում և դա հրաշալի է:

Փառատոնի առաջին օրը Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Սանտիագո Դիաս Ագիռեի ղեկավարությամբ կներկայացնի Է. Գրիգի, Ա. Արենսկու, Գ. Պ. Տելեմանի, Գ. Հենդելի ստեղծագործությունները: Այս համերգի մենակատարներն են Ջորջ Կրիմպերիսը (Հունաստան), Թոմեր Մաշկովսկին (Իսրայել / Նիդեռլանդներ) և Խուան Պարդո Խիլը (Իսպանիա): Ծրագրում ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսը կատարվելու են  հույն տրոմբոնահարի խմբագրմամբ:
Հաջորդ երկու օրերի ընթացքում հրավիրյալ արտիստները վարպետության դասեր կտան հայ աշակերտներին և միասին եզրափակիչ համերգ կունենան: Վարպետության դասերին կմիանան տրոմբոնահարներ Արիստակես Մարտիրոսյանը, Կարեն Սարգսյանը և Վահրամ Դավթյանը, ինչպես նաև կոնցերտմայստերներ Հռիփսիմե Աղաքարյանը և Գոհար Վարդանյանը:
Փառատոնը կեզրափակվի  մեծ համերգով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Խուան Պարդո Խիլի մասնակցությամբ: Ծրագրում կհնչեն հայ և իսպանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Խուան. Փառատոնին որոշեցինք կատարել Ալեքսանդր Հարությունյանի Տրոմբոնի կոնցերտը: Սանտիագոն ոչ միայն լավ դիրիժոր է, այլ նաև լավ տրոմբոնահար. նա գիտի, թե ինչպես է գործիքը աշխատում: Հաճելի է նվագել մի դիրիժորի հետ, ով գիտի, թե ինչ է քեզ հարկավոր: Կոնցերտն իսկապես բարդ է նվագել: Այս տարի մենք նշում ենք ոչ միայն Ա. Հարությունյանի 100, այլև այդ կոնցերտի 30-ամյակը: Անհավատալի է:

Սանտիագո. Հարությունյանի շեփորի կոնցերտը շատ հայտնի է, բայց ես չգիտեի Տրոմբոնի կոնցերտի մասին:Համերգային ծրագրերը շատ երկար քննարկեցինք: Անսամբլի կազմում առաջին անգամ ելույթ եմ ունեցել ընդամենը 9 տարեկանում, և առաջին ստեղծագործությունը Արամ Խաչատրյանի «Վալենսիայի այրին» էր: Ես ասացի. «Հրաշալի է»: Իսպանացի դիրիժորը «կպատմի» վալենսացի այրու մասին,  հայ կոմպոզիտորի կոնցերտը կկատարի իսպանացի մենակատարը: Համերգի երկրորդ մասում իսպանացի դիրիժորի ղեկավարությամբ հայկական նվագախումբը իսպանական երաժշտություն կկատարի: Հիշում եմ այդ օրը շատ հստակ. փոքրիկ տղա էի և տրոմբոնն ինձնից մեծ էր: Դա իմ կյանքի ամենահուզիչ պահն է: Ես չէի պատկերացնում, որ ամբողջական սիմֆոնիկ համերգ ղեկավարելու առաջին փորձս տեղի կունենա հենց Հայաստանում:

Ե՛վ Սանտիագոն, և՛ Խուանը պատրաստ են կատարել Հարությունի կոնցերտը ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: Նրանք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, քանի որ նվագում են բոլորի համար:

Սանտիագո. Սա մեր փառատոնը չէ, այն Հայաստանինն է, հայ տրոբոնահարների և երաժշտասերների համար է: Մենք չգիտենք, թե որքան ժամանակ ենք դեռ աշխատելու այստեղ: Մենք պարզապես օգնում ենք, անում ենք առաջին քայլը, որ դուք շարունակեք:

Խուան. Ես չեմ ասում, որ դուք չեք կարող փառատոն կազմակերպել: Խնդիրն ամենուր է: Ամենադժվարը «Եկեք դա անենք»-ն է: Հուսով եմ, որ այդ տղաներից մեկը (պատանի տրոմբոնահարները,-Ս.Խ.) կշարունակի մեր գործը: Եթե ես կարող եմ, դու նույնպես կարող ես:

Փառատոնը կմեկնարկի փետրվարի 13-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

«ArmBone»-ի ինֆորմացիոն գործընկերն է Armenian National Music-ը։

Հարցազրույցը՝ Սոնա Խաչատրյանի