· Դասական
Ֆրանկո-գերմանական Arte հեռուստաալիքը հայ երաժշտարվեստի մասին ֆիլմ է հեռարձակել
Ֆրանկո-գերմանական Arte
հեռուստաալիքը
ապրիլի 26-ին հեռարձակել է հայ երաժշտարվեստի պատմությանը նվիրված վավերագրական ֆիլմ,
որի ռեժիսորն է Անն-Կատրին Պեիցը:
Այն կոչվում է «Հոգու խորքից. ճանապարհորդություն դեպի Հայաստանի երաժշտական լանդշաֆտ» և պատմում է Հայաստանի երաժշտական հնագույն ակունքների մասին, որն այսօր էլ շարունակում է ոգեշնչել հայ ժամանակակից հեղինակներին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանից մինչև «Այաս» մետալ խմբին: Ֆիլմում ներգրավված են երաժշտագետներ Ալինա Փահլևանյանը, Տաթևիկ Շախկուլյանը և Մհեր Նավոյանը:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում Կոմիտասին, որը դարձել է այս երաժշտական ժառանգության և ժամանակակից մշակույթի միջև ընկալման խորհրդանիշ: Ռեժիսորը ուսումնասիրել է այս հարուստ ժառանգությունը և զուգահեռներ անցկացվել այսօրվա երաժշտարվեստի հետ։
Ֆիլմում ներկայացված են Արամ Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը, Գևորգ Դաբաղյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Միքայել Հայրապետյանը, Նարեկ Կազազյանը, «Այաս» մետալ խումբը և ջազմեն Վահագն Հայրապետյանը: