Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Ջութակահար Արա Մալիկյանի մասին ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Գոյա» կինոմրցանակաբաշխությունում

Ջութակահար Արա Մալիկյանի մասին ֆիլմը լավագույնն է ճանաչվել «Գոյա»  կինոմրցանակաբաշխությունում
Լիբանանահայ հայտնի ջութակահար, կոմպոզիտոր Արա Մալիկյանի կյանքի ու գործունեության մասին  պատմող «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմը հունվարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում, այս մասին հայտնում է Հանրային ռադիոն՝ հղում կատարելով La Vanguardia-ին։ 

Ֆիլմը ներկայացնում է արվեստագետի անձնական կյանքն ու մասնագիտական գործունեությունը։ 

Ֆիլմի ռեժիսորը Մալիկյանի կյանքի պատմությունը սկսում է Հայոց ցեղասպանությունից փրկված նրա հայ պապի պատմությունից, ով պատանեկության տարիներին փախչում է Թուքրիայից Հունաստան՝ իր հետ տանելով միայն ջութակը։ Ջութակահարի պապը սկսում է նվագել Լիբանանում հաստատվելուց հետո միայն։ Կես դար անց, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Մալիկյանը նույնպես հեռանում է տանից, և այնպես, ինչպես իր պապը, նոր կյանք է սկսում ջութակով ու երաժշտությամբ։