· Դասական
Հայտնի են Մանսուրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների անունները
Հայտնի են Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ Նրանք են Վարդան Հարությունյանը (Հայաստան), Դավիթ Բալասանյանը (Հայաստան), Աննա Հակոբջանյանը (Հայաստան), Ալինա Պոդզորովան (Ռուսաստան), Իվան Բուշուևը (Ռուսաստան) և Արսեն Բաբաջանյան (Հայաստան / Գերմանիա)։
Մայիսի 27-ին` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մրցույթի գալա համերգը, որի ընթացքում Ասոնանս անսամբլի կատարմամբ կհնչեն 6 մասնակիցների ստեղծագործությունները, իսկ պատվավոր ժյուրին կորոշի մրցանակակիրներին: Մրցույթին հայտ է ներկայացրել 13 երկրից 24 մասնակից, որոնք ստեղծագործել են 22 հայ հեղինակների ստեղծագործությունների հիման վրա։