Անցնել բովանդակությանը

· Դասական

«Չորս դաշնամուր» նախագիծը վերադառնում է

«Չորս դաշնամուր» նախագիծը վերադառնում է
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հուլիսի 16-ին, ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Չորս դաշնամուր» խորագրով համերգը: Արդեն իսկ սիրված նախագծի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Համերգին որպես մենակատարներ ելույթ կունենան չորս դաշնակահարներ Էլիան Ռեյեսը (Բելգիա), Քեյ Սաոթոմէն (Ճապոնիա), Լող Ֆավղը Կանը (Ֆրանսիա) և Վահան Մարտիրոսյանը: 

Համերգային ծրագրում Խաչատրյանի, Վիվալդիի, Շտրաուսի, Պրոկոֆևի, Բիզեի ստեղծագործություններն են, որոնց մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում ներկայացվել է 2015 թվականին: Հայաստանում նախագիծը մեծ հաջողություն ունեցավ և կրկնվեց մի քանի անգամ՝ տարբեր դաշնակահարների մասնակցությամբ:
«Չորս դաշնամուր» նախագիծը վերադառնում է · Armenian National Music