Ռուսական արվեստի թանգարանը (ակադեմիկոս Ա․ Աբրահամյանի հավաքածու) նախաձեռնել է «Երաժշտական ուրբաթներ» խորագրով դասական համերգների առցանց ծրագիր։ Ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին թանգարանի Ֆեյսբուքյան պաշտոնական էջում միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգչուհի Ստեֆանի Քոչարյանը ներկայացրել է Միխայիլ Կոկժաևի «Ավե Մարիա» և «Լուսնկա» ստեղծագործությունները: Համերգին ելույթ են ունեցել «Արս Լունգա» դուետը ( ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյան (թավջութակ) և Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր), լարային քառյակ, որի կազմում են Էրիկ Մանուկյանը (առաջին ջութակ), Ռիմ Միրզոյանը (երկրորդ ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ) և թավջութակահարը Միքայել Նավասարդյանը (թավջութակ) :