Անցնել բովանդակությանը

· Դասական

Սիրերգեր. ըստ հայ գեղջկական երգերի

Սիրերգեր. ըստ հայ գեղջկական երգերի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը նշում է հունվարի 30-ին (տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ, շաբաթ օրը): Եկեղեցին տոնը հռչակել է նաև Երիտասարդների օրհնության օր: 

Տոնին ընդառաջ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունվարի 29-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «Սիրերգեր. ըստ հայ գեղջկական երգերի» զրույց-հանդիպմանը:  Հանդիպման թեմայի առանցքում հայ ֆոլկլորագիտության մեջ սիրո թեմատիկայի դրսևորումներն են. կներկայացվի մեզանում այս ժանրի ձևավորման ու տարածման ընթացքը, ինչպես նաև կտրվեն տեղեկություններ այն գրառողների մասին: Ծրագրի ավարտին կուսուցանվեն նշված ժանրի հայ ժողովրդական երգաստեղծության մի քանի փայլուն նմուշներ:

Ծրագիրը ներկայացնում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Աստղիկ Մարտիրոսյանը: 

Մուտքն ազատ է: Միջոցառման ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: 

Նույն օրը լրանում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացման 6-րդ տարին: Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու նաև այդ օրվանից գործող ՝ «Արա Հարությունյան. Կոմիտասից Կոմիտաս» նոր ժամանակավոր ցուցադրությունը:
Սիրերգեր. ըստ հայ գեղջկական երգերի · Armenian National Music