· Դասական
Քշիշտոֆ Պենդերեցկին կհուղարկավորվի մահվանից ուղիղ երկու տարի անց
Կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին կհուղարկավորվի մարտի 29-ին՝ մահվանից ուղիղ երկու տարի անց։ Կոմպոզիտորը մահացել էր 2020 թ․՝ համավարակի ամենասկզբում, երբ ողջ աշխարհով մեկ հայտարարվեց lockdown և չեղարկվեց գրեթե ամեն ինչ։ Կոմպոզիտորի աճյունը երկու տարի պահվել է Կրակովում՝ Սուրբ Ֆլորիանի եկեղեցում, որտեղից էլ կմեկնարկի հուղարկավորության արարողությունը։
Հիշեցնենք, որ հայկական արմատներով կոմպոզիտորն առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թ․՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով։ Փառատոնն, ընդհանուր առմամբ, չորս անգամ կազմակերպել է «Պենդերեցկու օրերը Հայաստանում» (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.)։ Հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանից մեկնած պատվիրակություն։