Գեորգի Սարաջևի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնը կեզրափակվի սիմֆոնիկ համերգով  - Armenian National Music (anmmedia.am)
Գեորգի Սարաջևի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնը կեզրափակվի սիմֆոնիկ համերգով

Հրապարակվել է՝ Հկտ 15 2019, 12:43

Հեղինակ՝ ANM Media
 Հոկտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կեզրափակվի Գեորգի Սարաջևի անվան փառատոնը՝ նվիրված անվանի երաժշտի ծննդյան 100-ամյակին: Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), դաշնակահարներ Վահագն Պապյանը (Իսրայել) և Գեորգի Սարաջևի թոռնուհին՝ Աննա Սարաջյանը (Կանադա):

Ծրագրում ընդգրկված են Ն. Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչիոն», Վ. Ա. Մոցարտի դաշնամուրային թիվ 14 և թիվ 23 կոնցերտները: Փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի ելույթով։ Համերգին մասնակցել են նաև ջութակահար Կարեն Շահգալդյանը, երգչուհի Տաթևիկ Մովսիսյանը։ Փառատոնի շրջանակներում կայանալու է նաև ուսանողական համերգ, դաշնամուրային երաժշտության երեկոներ:

Նշենք նաև, որ Գեորգի Սարաջևի ծննդյան 100֊ամյա հոբելյանին` 2019թ. սեպտեմբերի 15-ին, տեղի է ունեցել անվանի երաժշտի հուշատախտակի բացման արարողությունը (հասցե՝ Կոմիտաս 1):