Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ լույս են տեսել Կոմիտասի գերմաներեն երգերի նոտաները - Armenian National Music (anmmedia.am)
Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ լույս են տեսել Կոմիտասի գերմաներեն երգերի նոտաները

Հրապարակվել է՝ Հնվ 08 2020, 15:20

Հեղինակ՝ ANM Media
Սոպրանո Հասմիկ Պապյանի նախաձեռնությամբ տպագրվել են Կոմիտասի՝ գերմաներենով գրված 9 երգերի և մեկ դաշնամուրային ստեղծագործության նոտաները: Երգեր, որոնք հեղինակը ստեղծել է Բեռլինում ուսանելու տարիներին, հիմնվելով Գյոթեի, Լենաուի, Ուլանդի և այլոց բանաստեղծական տեքստերի վրա:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Չարենցի անվան ԳԱԹ-ի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանին՝ Կոմիտասի ձեռագրերի պատճենները տրամադրելու, ավստրիացի երաժիշտ Մարտթին Էվանցինին՝ նոտաները վերծանելու, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանին՝ կոմպոզիտորի բեռլինյան շրջանի բարձր որակի լուսանկարները փոխանցելու, Հայնրիխ Էվանցինին՝ ձեռնարկը համակարգելու, ինչպես նաև գրականագետ Ալբերտ Մուշեղյանին՝ բանաստեղծությունների գերմաներենից հայերեն հրաշալի թարգմանության համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։