Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը Երևանում

Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը Երևանում
Երևանի «Ոսկե Ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագիրը շարունակվում է։ Նոյեմբերի 23-ին, ժամը 18:30-ին, Սինեմա Սթար կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։ 

1948-ին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձավ Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր էր պահում, որտեղ նկարահանում էր իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին: Մահից առաջ նա ցանկացավ այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք գործեց Ազնավուրի անձնական պահոցները՝  ևս երեք տարի նկարահանելով երգչին: