Անցնել բովանդակությանը

· Դասական

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը. Արամ Խաչատրյան

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը. Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյանը Կոմիտասի մասին․

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ:

Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա:

Ես պապակ շրթներով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքան անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ:
Կոմիտասը՝ հայ երաժշտական դպրոցի հիմնադիրը, եղել է, է և կմնա իմ մեծ ուսուցիչը:

Կոմիտասի երաժշտությունը մաքրագործում և վեհացնում է հոգիդ, երջանկության կոչում:

Ես կարծում եմ, որ հայ յուրաքանչյուր երաժիշտ պետք է իմանա Կոմիտաս և իր սրբազան պարտականությունը համարի այն մեծ ավանդների զարգացումը, որ կտակել է Կոմիտասը»:

Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ իմ Հայաստանի օդը. Արամ Խաչատրյան · Armenian National Music