· Դասական
Գուստավո Դուդամելը կմասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության պատմական «ընդմիջման շոուին»
Հանրահայտ դիրիժոր Գուստավո Դուդամելը ելույթ կունենա ՖԻՖԱ-ի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ընդմիջման ընթացքում, որը կկայանա հուլիսի 19-ին՝ Նյու Յորքում։ Նա կղեկավարի Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Նմանօրինակ միջոցառում ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության նեջ կազմակերպվում է առաջին անգամ։
11 րոպե տևողությամբ շոուն ստեղծվել է աջակցելու FIFA Global Citizen Education Fund նախաձեռնությանը, որի նպատակն է հավաքել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ամբողջ աշխարհում երեխաների համար որակյալ կրթություն ապահովելու և ֆուտբոլն ավելի հասանելի դարձնելու համար։
Հիմնադրամն արդեն հավաքել է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ նախաձեռնությունը շարունակվում է զարգանալ, քանի որ ՖԻՖԱ-ի 2026 թվականի աշխարհի առաջնության յուրաքանչյուր վաճառված տոմսից 1 ԱՄՆ դոլար կփոխանցվի հիմնադրամին։