· Դասական
Գյումրու նվագախմբի երևանյան համերգը նվիրվում է Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին
Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ելույթ կունենա Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան): Համերգը նվիրվում է նվագախմբի համահիմնադիր Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին:
Երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թ.: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը, Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը:
Լուսանկարը՝ նվագախմբի ՖԲ էջից