· Դասական
Հայկ Կազազյանը՝ Classic Violin Olympus միջազգային մրցույթի հաղթող
Դուբայում, ավարտվել է Classic Violin Olympus միջազգային մրցույթը, հայտնում է Violin Channel-ը։
Մրցունթի հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ, 42-ամյա Հայկ Կազազյանը, որն արժանացել է 200,000 եվրո դրամական պարգևի և Ֆաբիո Պիաջենտինիի կողմից պատրաստված Stradivari մոդելի ջութակ։
«Սա իսկապես անհավանական է, ինչպես երազ», - ասաց Հայկը մրցանակը ստանալուց հետո։ «Շնորհակալություն եմ հայտնում իմ կատարումը և իմ արվեստը գնահատելու համար։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում բոլոր նրանց առջև, ովքեր այսօր հավատացին ինձ՝ շարունակելու իմ անընդհատ կատարելագործումը»։
Եզրափակիչ փուլի ընթացքում 12 ջութակահարները մրցեցին վեց մասից բաղկացած ծրագրում, որն ուղղված էր բացահայտելու նրանց տարբեր հմտությունները։ Մրցույթի նվագախմբերն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Մադրիդի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Քրիստոֆ Պոպենի ղեկավարությամբ։