· Դասական
Ֆիլհարմոնիայում կայացել է դաշնակահար Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի համերգ-շնորհանդեսը
Հունվարի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Բաբաջանյան համերգասրահում կայացավ դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի «Լաուդամուս» ալբոմի համերգ-շնորհանդեսը՝ նվիրված Գեորգի Գուրջիևի ծննդյան 160-ամյակին։ Երեկոյին ներկա էին մշակութային գործիչներ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հնչեցին 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ՝ Գեորգի Գուրջիևից և Թոմաս դե Հարթմանից մինչև Ջոն Քեյջ, Ալեքսանդր Սկրյաբին, Կառլհայնց Սթոքհաուզեն, ինչպես նաև Հայկ Մելիքյանի և Վարդան Հարությունյանի ստեղծագործությունները, որոնք ներկաներին տեղափոխեցին երաժշտական այլ իրականություն։ Հատուկ արձագանքի արժանացավ Վարդան Հարությունյանի «Անգիտակից արտապատկերումներ» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար։
«Լաուդամուս» ալբոմը, որը թողարկվել է բրիտանական Azure Sky Records հեղինակավոր լեյբլի կողմից, Հայկ Մելիքյանի՝ տարիների ընթացքում ձևավորված գուրջիևյան ստեղծագործական ուղու կարևոր հանգրվաններից է։ Համերգ-շնորհանդեսը ևս մեկ անգամ հաստատեց դաշնակահարի կարևոր դերակատարումը ժամանակակից և 20-րդ դարի երաժշտության բարձրարվեստ ներկայացման և հանրահռչակման գործում։