Երգե՛ք, որ թշնամին իմանա, որ մենք այստեղ չե՛նք պրծել,  չե՛նք ոչնչացվել, մենք կա՛նք․ Ռուբեն Սանամյան - Armenian National Music (anmmedia.am)
Երգե՛ք, որ թշնամին իմանա, որ մենք այստեղ չե՛նք պրծել,  չե՛նք ոչնչացվել, մենք կա՛նք․ Ռուբեն Սանամյան

Հրապարակվել է՝ Սպտ 28 2020, 08:20

Հեղինակ՝ ANM Media
ՀՀ Անկախության օրվա միջոցառումների շրջանակում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ Հայաստանի ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը պատմում է իր զինվորների մարտական  հոգու, հուլիսյան մարտերի մասին և այլն: 

«Իմ տղաները մի այլ կերպ են ոգեշնչված, իրենք կատարել են իրենց սուրբ գործը, անխտի՛ր, վստա՛հ, անկասկա՛ծ, համախմբվա՛ծ, երգելով անգամ: Ես իմ տղաներին երեկոյան մարտի ժամանակ ոգեշնչել եմ, որ երգե՛ք, որ թշնամին իմանա, որ մենք այստեղ չե՛նք պրծել,  չե՛նք ոչնչացվել, մենք կա՛նք: Հակառակորդին գցում ես խուճապի մեջ, դրանով ավելի ա․․․ ասում են ի՞նչ եղավ, էսքան խփինք, խփինք, խփինք, ո՞նց եղավ դեռ երգում են: Իրենց մարտական ոգին բարձր ա այսօր, ահավոր բարձր ա։ Ու մարտական խնդիր կատարող տղերք են, ես իրենց բոլորի առաջ խոնարհվում եմ: Բոլորի առաջ։ Ամբողջ մարտի ընթացքում թե հետո հստակ կարող եմ ասել, որ Մովսես գյուղում իրենք արել են անհնարինից անհնարինը։ Դա չեմ կարող այսօր նկարագրել, ինչքան են արել, ոնց են արել, ինչ մասշտաբի են արել։ Բայց դու զգում ես, որ վերևը կանգնած, հետևդ կա հայ ժողովուրդ, կա գյուղացի, կա գյուղ, կա համայնք, կա ընկեր, կա հարազատ ու դա հրաշք ա։ Էդ ա մեր հաղթանակը»։

Մանրամասն՝ տեսանյութում