Անցնել բովանդակությանը

· Դասական

Հովիկ Սարդարյանի «The Joy of Blossoming» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան` Բեռլինում

Հովիկ Սարդարյանի «The Joy of Blossoming» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան` Բեռլինում
Մայիսի 28-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտոր Գյորգի Լիգետիի 100-ամյակը։ Այս կապակցությամբ Բեռլինի ֆիլհարմոնիկի Կարայան ակադեմիան և Սուսաննա Մյալկկին նշում են հունգարացի կոմպոզիտորի հիշատակը մի ծրագրով, որը ներկայացնում է նրա ստեղծագործությունների ողջ գունապնակը՝ սկսած մտախոհ «Ճյուղավորումներից» և ճախրող, շողշողացող Կամերային կոնցերտից մինչև հումորային Վեց Բագատելներ և սրամիտ Սիմֆոնիկ պոեմից՝ գրված 100 մետրոնոմի համար: Ծրագրում ընդգրկված է նաև Լիգետիի մղիչ դինամիզմով հարուստ Դաշնամուրի կոնցերտը, որի մենակատարն է Պիեռ-Լորան Էյմարը, Լիգետիի երկարամյա համախոհը և նրա երաժշտության փորձագետը:

Այս նշանակալի համերգին հունգարացի կոմպոզիտորի ստեղծագործություններից, կհնչի նաև Վոլֆգանգ Ռիմի աշակերտ Հովիկ Սարդարյանի «The Joy of Blossoming» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Դիրիժոր՝ Օսկար Յոկել։