Անցնել բովանդակությանը

· Դասական

Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր կայքը

Գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր կայքը
Օրերս գործարկվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր կայքը: Կայքի համար մշակվել է նոր դիզայն, թարմացվել է նաև առկա տեղեկատվությունը՝ պայմանավորված կառուցվածքային փոփոխություններով։

Կայքն առանձնանում է նաև իր բացառիկ երաժշտական ձևաչափով:

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը հետևորդներին նորովի ներկայանալու հիանալի առիթ է: Վստահ ենք, որ նոր կայքի շնորհիվ աճելու է մեր հետևորդների թիվը։ Նոր կայքը նախկինից տարբերվում է ավելի կատարելագործված և գեղեցիկ դիզայնով, իսկ գործառութային առումով տրված են առավել ժամանակակից լուծումներ, որոնք հետագայում լայն հնարավորություններ կստեղծեն կայքի ճկունության ապահովման համար։ Կայքում օգտագործվել են ներքին և արտաքին տարանցման գործիքներ, որոնց շնորհիվ կայքի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու թե՛ Վիքիպեդիայի, և թե՛ այլ սկզբնաղբյուր հանդիսացող արժանահավատ տեղեկություններին:

Կայքը եռալեզու է, առաջիկայում հնարավորություն կունենանք նաև այլ լեզուներով ներկայանալու:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում «Կայքի վերագործարկման նախագծի» գործընկեր և աջակից՝ «Կասպերսկի» ընկերության Հայաստանյան ներկայացուցչությանը («Kaspersky Symphony»):