· Դասական
UN WEEK-END À L'EST․ «Հովեր»-ը ելույթ ունեցավ Փարիզի հնագույն Սեն Ժերմեն դե Պրե վանքում
Նոյեմբերի 23-ին, UN WEEK-END À L'EST («Մեկ շաբաթ Արևելքում») փառատոնի շրջանակում «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարմամբ ելույթ ունեցավ Փարիզի հնագույն Սեն Ժերմեն դե Պրե վանքում։
Ծրագրում ընդգրկված էին հայ դասական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Տ. Մանսուրյան, Է. Հովհաննիսյան, Ա. Ազիզյան, Բ․ Բրիտեն, Ռ․ Մ․ Շաֆեր, Վ․ Բուխենբերգ, Ֆ․ Պուլենկ)։
«Մեզ համար պատիվ ու պատասխանատվություն էր «Մեկ շաբաթ Արևելքում» փառատոնին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությունն ու հայ խմբերգային երաժշտությունը ներկայացնող համերգային ծրագրով Փարիզում կրկին անգամ հանդես գալը։ Շնորհակալ ենք ֆրանսիական կողմին ջերմ ու պատվավոր ընդունելության, լեցուն դահլիճի, սիրո ու ջերմության փոխանակման և այս ամենը հնարավոր դարձնող ֆինանսական աջակցության համար։
Միշտ դժվար է գրել պաշտոնական տեքստեր, երբ այսքան լեցուն ես հազար ու մի տպավորություններով։ «Հովեր» երգչախմբի՝ Ֆրանսիայում ունեցած տասնյակ համերգների շարքում այս մեկն առանձնահատուկ էր նրանով, որ կայացավ Փարիզի ամենահին՝ Սեն Ժերմեն դե Պրե եկեղեցում, որի միջավայրն ու ակուստիկ բացառիկությունը զարմանալի խորհրդավորություն հաղորդեցին մեր ելույթին։ Հայ հոգևոր, աշխարհիկ և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների կողքին ներկայացվեցին մեր ծրագրում տարիների ընթացքում հղկված մի շարք արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործությունների նմուշներ, որոնք, 33-ամյա երգչախմբի փորձառության խորքերից հասնելով ներկայիս երգիչների երիտասարդ կազմի ընթերցմանը, ստեղծում են փարիզյան ոգուն համարժեք զուգահեռներ՝ անցյալի և ներկա ժամանակների ֆենոմենալ ներդաշնակման։ Օրինակելի և անմոռանալի է ավանդականի և մոդեռնի համերաշխության փարիզյան կյանքի բոլոր մակարդակներում սավառնող արվեստի ոգին այս հմայիչ քաղաք ոտք դնող յուրաքանչյուր մարդու համար։ Ի նշան անվերապահ նվիրման՝ «Հովեր» երգչախումբը պատրաստում է նոր համերգային ծրագիր, այս անգամ Երևանում, «2025-Ֆրանկոֆոնիայի» շրջանակներում»․ գրում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը։
Փառատոնի մասին
UN WEEK-END À L'EST փառատոնը հիմնադրվել է 2016 թվականին և էական դերակատարում ունի Արևելյան-Արևմտյան Եվրոպայի երկրների միջմշակութային կապերի ամրապնդման համատեքստում։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարի Ֆրանսիան՝ ի դեմս փառատոնի, հյուրընկալում է միայն մեկ երկիր/քաղաք՝ արդյունքում մեկ շաբաթում ապահովելով տվյալ երկրի երաժշտական, գրողական, ֆիլմարտադրության, ճարտարապետության, պարարվեստի և արվեստի այլ ճյուղերի կատարողական, ներկայացուցչական և փոխազդեցության հնարավորությունները։ Անցյալ տարի փառատոնային օրերը նվիրված են եղել վրացական մշակույթին (Թբիլիսի), նախորդող տարիներին՝ Վարշավային, Կիևին, Բուդապեշտին, Սոֆիային, Օդեսային։ Այս տարի փառատոնի թեման հայկականն էր, ընտրված քաղաքը՝ Երևանը։
Սեն Ժերմեն դե Պրե վանքի մասին
Սեն Ժերմեն դե Պրե աբբայությունը (ֆրանսերեն՝ l'abbaye de Saint-Germain-des-Près, «Սեն Ժերմենի վանք») Փարիզի ամենահին աբբայությունն է, ռոմանական ճարտարապետության հուշարձան։ Համարվում է Փարիզում ներկայումս գոյություն ունեցող պաշտամունքային կառույցներից ամենահինը։ Սկզբնապես ընկած է եղել Փարիզի պարիսպներից դուրս՝ լե Պրե անվանումով հայտնի ձախափնյա դաշտերում։ Միջնադարում համարվել է հարուստ ու կարևոր կրոնամշակութային կենտրոն՝ հռչակված իր պատկերազարդ ձեռագրերով, դպրությամբ, գիտնականներով։ 1953 թվականին ստացել է հուշարձանի կարգավիճակ։ Վանքի անունը հետագայում տրվել է Փարիզի հանրահայտ Սեն Ժերմեն դե Պրե թաղամասին։
Լուսանկարները՝ Մ․ Տուսենի