· Դասական
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի եւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ ջանքերով մայիսի 21-ին, ժամը 19։00-ին տեղի կունենա գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների ամփոփումը։
Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որը կուղեկցվի նկարչի աշխատանքների ցուցադրությամբ (աշխատանքները՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից): Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 6-ը։
Համերգային ծրագրում՝ Յ․Ս․ Բախ, Կ․ Մոնտեվերդի, Կ․ Ջեզուալդո, Յ․ Բրամս, Ա․ Բրուքներ, Ֆ․ Մենդելսոն, Ռ․ Շուման, Հ․ Վոլֆ և Ի․ Ստրավինսկի։
Համերգը կղեկավարի Սոնա Հովհաննիսյանը։