· Դասական
Բախի յոթ մոտետները՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ
Մարտի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը։ Ծրագրում Յ․Ս․ Բախի յոթ մոտետներն են, որոնք մեկ համերգի շրջանակում Հայաստանում հնչելու են առաջին անգամ։
«Ինչպես «Հովեր» պետական երգչախմբի գործունեության բոլոր շրջաններում, այսօր ևս, մեր ծրագրերը մշակվում են ըստ ներկայումս երգչախմբի կազմում ընդգրկված երգիչների ունակությունների, ձայների ոճական առանձնահատկությունների և հմտությունների, ինչպես նաև նրանց կողմից այս կամ այն ծրագրին անդրադառնալու առաջարկների։
Մեր երգչախմբի գործունեության տարբեր շրջաններում կատարել ենք Բախի բազմաթիվ կանտատներ, 2000-ականներին՝ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» և «Չարչարանքներ ըստ Մաթևոսի» օրատորիաները, (դիրիժոր՝ Զ. Վարդանյան): Ա. Թալալյանի ուսանողական նվագախմբի և գերմանացի մի քանի դիրիժորների հետ համատեղ աշխատանքը ևս իրավունք են վերապահում նախաձեռնել այս ծրագիրը (չնայած, որ երգչախմբի կազմը 90%-ով փոխված է)»,-նշում է երգչախմբի հիմնադիր, խմբավար Սոնա Հովհաննիսյանը։