Անցնել բովանդակությանը

· Դասական

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը դարձել է “Schwarzkopf Foundation Young Europe”-ի կրթաթոշակակիր

Կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը դարձել է “Schwarzkopf Foundation Young Europe”-ի կրթաթոշակակիր
“Schwarzkopf Foundation Young Europe” -ի 50-ամյակի առթիվ խորհրդի նախագահ Անդրե Շմից-Շվարցկոպֆը կրթաթոշակ է սահմանել երիտասարդ կոմպոզիտորների համար, հայտնում է Բեռլինի ֆիլհարմոնիկը: Կրթաթոշակը ​​կշնորհվի յուրաքանչյուր տարի՝ Բեռլին ֆիլհարմոնիկի Կարայան ակադեմիայի հետ համագործակցությամբ:

2021/22 ուս․ տարվա առաջին կրթաթոշակակիրը տարբեր միջազգային մրցույթների հաղթող, Վոլֆգանգ Ռիհմի ուսանող, հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն է: Կրթաթոշակն աջակցում է կոմպոզիտորների ստեղծագործական նախագծերին, որը կներկայացվի Կարայան ակադեմիայի կամերային երաժշտության համերգի շրջանակներում: Բացի այդ, կրթաթոշակակրին հնարավորություն է ընձեռվում ներգրավվել Բեռլինի ֆիլհարմոնիկի գործունեության մեջ:

Բեռլին ֆիլհարմոնիկի Կարայան ակադեմիայի մենեջեր Պիտեր Ռիգելբաուերը, խոսելով կոմպոզիցիայի նոր կրթաթոշակի մասին, նշել է․ «Կարայանի ակադեմիայի համար այս կրթաթոշակը միտված է ուսումնական ծրագրի  ընդլայնմանը և հարստացմանը: Մենք ուրախ ենք, որ նախագծին ներգրավվել ենք երիտասարդ սերնդի ամենահետաքրքիր կոմպոզիտորներից մեկին `Հովիկ Սարդարյանին, և մենք ակնկալում ենք կատարել նրա նոր ստեղծագործությունները մյուս կրթաթոշակառուների հետ»: