· Դասական
10 հետաքրքիր փաստ Ղազարոս Սարյանի մասին
1. Ղազարոս Սարյանը ծնվել է 1920 թ. սեպտեմբերի 30-ին, Դոնի Ռոստովում՝ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի և Լուսիկ Աղայանի (գրող Ղազարոս Աղայանի դուստրը) ընտանիքում։
2. Մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Վորոնեժից 2 կմ հեռավորության վրա գտնվող զենիթա-գնդացրային № 7 զորագնդի ծանր մարտերը կոմպոզիտորի շնորհիվ ուղեկցվում էին երաժշտությամբ: Այստեղ նա նվագում էր բայան, իսկ նրա հեղինակած երգերը երգում էր ամբողջ գունդը:
3. Պատերազմի ավարտից հետո՝ 1945-1950 թթ. Սարյանը սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, ուր ուսանել է Դ. Կաբալևսկու, Դ. Շոստակովիչի և Ա. Ալեքսանդրովի մասնագիտական դասարաններում:
4. 1950 թ.-ից Երևանի պետական կոնսերվատորիայում դասավանդել է գործիքագիտություն, ապա ղեկավարել ստեղծագործական դասարան: 1954-1957 թթ. Ղ. Սարյանը Հայաստանի Կոմպոզիտորական կազմակերպության (այժմ՝ Հայաստանի Կոմպոզիտորների միություն) նախագահն էր:
5. 1955 թ. ստեղծված «Սիմֆոնիկ պատկերները» շարքի մասերն իրար են կապակցվում ժողովրդական «Նուբար-նուբար» երգի միջոցով:
6. «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն ոգեշնչված է Մարտիրոս Սարյանի կտավներից։
7. Ղ․ Սարյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի առաջին տնօրենն է։
8. Նրա 1994 թ. գրված «Պասակալիա»-ն սիմֆոնիկ նվագախմբի համար նվիրված է դստեր՝ Լուսիկ Սարյանի հիշատակին։
9. Սարյանի ստեղծագործական դասարանում են սովորել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Ալթունյանը, Ռուբեն Սարգսյանը, Ստեփան Լուսիկյանը, Վարդան Աճեմյանը, Ստեփան Ռոստոմյանը և այլոք:
10. Կոմպոզիտորի անունն են կրում Երևանի կոնսերվատորիայի օպերային ստուդիան, Երևան քաղաքի համար 1 արվեստի դպրոցը, Արարատ քաղաքի միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցը, լարային քառյակ, Հունաստանի Սալոնիկ քաղաքի Համազգային մշակութային կենտրոնը: