· Դասական
Բախ 340. հետաքրքիր փաստեր կոմպոզիտորի մասին
Այս տարի ողջ աշխարհը նշում է հռչակավոր կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակը։ Այս կապակցությամբ Armenian National Music-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ կոմպոզիտորի մասին։
Բախը սերում էր երաժիշտների ընտանիքից։ Նրա նախնիներն այս կամ այն կերպ կապված էին երաժշտության հետ։
Կոմպոզիտորն ուներ ութ եղբայր և քույր։ Բախի ավագ եղբայրը՝ Յոհան Քրիստոֆը սկսեց նրան երաժշտություն սովորեցնել, երբ կոմպոզիտորը տասը տարեկան էր։
Նա ամուսնացած է եղել երկու անգամ և ունեցել է 20 երեխա։ Ողջ են մնացել միայն 12-ը։
Բախը գրել է ավելի քան 1000 ստեղծագործություն, որոնց մեջ բացակայում է օպերան։
Բախը ապրել և ստեղծագործել է 8 քաղաքում։
Բախի ջանքերի շնորհիվ եկեղեցական երգչախմբերում սկսեցին երգել նաև աղջիկները։
Բախի մահից հետո նրա ստեղծագործությունները մոռացության մատնվեցին։ Երկար ժամանակ անհայտ էր նրա հուղարկավորության վայրը: Գերեզմանը հայտնաբերվել է պատահաբար՝ 19-րդ դարի վերջին։