· Դասական
Երազում ենք՝ Հայաստանը դառնա աշխարհի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը
Armenian National Music-ի հարցազրույցը PONTE MUSICALE փառատոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանի ու «Քառորդ Տոն» Մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանի հետ։
Նախ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես առաջացավ փառատոնն իրականացնելու գաղափարը։
Գևորգ Ղարաբեկյան – Հայերս ունենք կրթված և բարձրակարգ երաժիշտների ահռելի ռեսուրս, սակայն, ցավոք, շատերն արտերկրում են: Նրանց հետ շփման մեջ նկատել եմ, որ շատերը մեծ ցանկություն ունեն՝ Հայաստանում ավելի ակտիվ լինելու, կիսվելու իրենց փորձով և միասին ժամանակ անցկացնելու պրոֆեսիոնալ և հաճելի մթնոլորտում: Այսպես ծնվեց PONTE MUSICALE (այսինքն՝ «երաժշտական կամուրջներ») փառատոնի գաղափարը:
Փառատոնի հիմնական նպատակը Հայաստանի երաժշտական կյանքին նոր շունչ հաղորդելն է՝ զարգացնելով պատմական կատարողական պրակտիկան, որն այսօր մշակույթով հարուստ և զարգացած երկրների անբաժան մասն է, օժանդակելը հայ ժամանակակից երաժշտության զարգացմանը և, ամենակարևորը, երիտասարդներին բարձրակարգ պրոֆեսիոնալների հետ շփման միջոցով նոր իմպուլսներ ստանալու հնարավորություն տալը:
Փառատոնը կյանքի կոչելու գործում նշանակալի ներդրում ունի «Քառորդ Տոն» ՀԿ-ն, որի անդամների հետ միասին շատ պրոդուկտիվ և պրոֆեսիոնալ աշխատանք ենք տանում: Բարձր եմ գնահատում համագործակցությունը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, որը տրամադրում է Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տունը փառատոնի անցկացման համար և կազմակերպում մեզ հետ միասին կոմպոզիտորների մրցույթը: Նաև «Armenian National Music»-ն իր օժանդակությունը կունենա փառատոնը բարձրակարգ մակարդակով տեսաձայնագրելու հարցում:
Փառատոնի համար կձևավորվի կամերային նվագախումբ՝ բաղկացած արտերկրի պրոֆեսիոնալ երաժիշտներից, Հայաստանի պրոֆեսիոնալ երաժիշտներից և հայ առաջադեմ ուսանողներից: Փառատոնի շրջանակներում անցկացվելիք կոմպոզիտորների մրցույթի արդյունքում կհաղթի երեք ստեղծագործություն, որոնք էլ կկատարվեն երեք համերգների ընթացքում: Ժյուրիի անդամներն են Տիգրան Մանսուրյանը, Արամ Սաթյանը, Աշոտ Զոհրաբյանը, Արամ Հովհաննիսյանը, Ռուբեն Անտոնյանը և ես։
Կլինեն նաև վարպետության դասեր հրավիրյալ երաժիշտների հետ, ինչպես նաև սեմինարներ տարբեր արդի թեմաների շուրջ:
Ռուբեն Անտոնյան – Գևորգի գործունեությանը երկար ժամանակ հետևել եմ և շատ բարձր եմ գնահատել այն, սակայն նրան անձնապես չեմ ճանաչել։ Այս
նախաձեռնության մասին առաջին անգամ համառոտ տեղեկացել եմ իմ ընկեր, կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանից և անմիջապես մեծ հետաքրքրությամբ լցվել ինձ ներկայացված գաղափարի շուրջ։ Երբ ծանոթացա Գևորգի հետ, նրան ներկայացրի մեր կազմակերպության՝ «Քառորդ Տոն»-ի գործունեությունն ու նպատակները, որոնք նույնաբար մոտ էին նրա նպատակներին և պատկերացումներին։ Փառատոնի գաղափարը ներկայացրի նաև «Քառորդ Տոն» ՀԿ-ի հիմնադիրներ Արամ Հովհաննիսյանին և Սերգեյ Ումրոյանին, ովքեր նույնպես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին փառատոնի գաղափարի շուրջ և պատրաստակամություն դրա իրականացման համար։ Այսպես որոշեցինք համատեղ ջանքերով կազմակերպել Ponte Musicle փառատոնը։ Այդ ժամանակ, լինելով Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի ղեկավար և առհասարակ մարդ, ով չափազանց բարձր է գնահատում այդ կառույցի նշանակությունը և դերը մեր երաժշտական մշակութային կյանքում, առաջարկեցի փառատոնը կենտրոնացնել Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը։ Հետաքրքրական էր, որ Գևորգն իր հերթին այդ նույն գաղափարն ուներ։ Ի վերջո, առաջարկը ներկայացրինք Կոմպոզիտորների միության նախագահ պրն․ Արամ Սաթյանին, ով շատ դրական արձագանքեց մեր նախաձեռնությանը։ Նաև հավելեմ, որ Գևորգ Ղարաբեկյանն այժմ հանդիսանում է «Քառորդ Տոն» հասարակական կազմակերպության անդամ։ Մեզ համար պատիվ է նման անդամով համալրել մեր կազմը։ Հուսով եմ, որ միասին հանդես կգանք նոր տարաբնույթ նախաձեռնություններով։
Կխնդրեմ՝ ներկայացնեք, թե ինչպես է կատարվել ծրագրի ընտրությունը և ովքեր են նվագախմբի երաժիշտները։
Գևորգ Ղարաբեկյան – Համերգային ծրագիրը կամուրջ է կառուցում նոր և դասական դարաշրջանի երաժշտության, ինչպես նաև եվրոպական և հայկական երաժշտության. միջև։ Քանի որ ապրում եմ Շվեյցարիայում, ծանոթ եմ այս երկրի մշակույթին, համերգի առաջին մասում կհնչեն երկու շվեյցարական գործ և կոմպոզիտորական մրցույթի հաղթողների երեք ստեղծագործությունները։ Համերգի երկրորդ մասում կհնչեն Մոցարտի և Հայդնի ստեղծագործությունները, որոնք կատարելու ենք դասական դարաշրջանի աղեղներով, իսկ ստեղծագործությունների մեկնաբանությունը հիմնված կլինի պատմական կատարողական պրակտիկայի վրա։
PONTE MUSICALE փառատոնի նվագախմբի կոնցերտմայստերը կլինի արտասովոր երաժիշտ Դմիտրի Սմիրնովը՝ ARD մրցույթի 2-րդ մրցանակի դափնեկիր, ալտերի կոնցերտմայստերը՝ հիանալի երաժիշտ Դավիթ Աբրահամյանը, իսկ թավջութակների կոնցերտմայստերը՝ Էկաչայ Մասկուլրատը, ով Շվեյցարիայում ամենապահանջված թավջութակահարներից մեկն է: Կունենանք նաև գերազանց երաժիշտներ Հայաստանից, այսինքն՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է մեծ արդյունքների հասնելու համար։
Ո՞ր ժամանակահատվածում եք նախատեսում իրականացնել փառատոնը։
Գևորգ Ղարաբեկյան – Հուլիսի 3-ից 8-ը կլինեն նվագախմբի փորձերը, սեմինարները և վարպետության դասերը: Համերգները կանցկացվեն հուլիսի 8-ին Դիլիջանում, հուլիսի 9-ին Գյումրիում և հուլիսի 10-ին Երևանում:
Ռուբեն Անտոնյան – «Քառորդ Տոն»-ը կազմակերպում է նաև «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» ամենամյա միջազգային փառատոնը, որը երկու անգամ իրականացրել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս տարին փառատոնի համար հոբելյանական է։ Այն 5-րդ անգամ պետք է իրականացնենք և որոշեցինք այն դարձնել նաև երկու փառատոնների յուրատեսակ «խաչմերուկ», որտեղ Ponte Musicale նվագախմբի համերգներից մեկը կներառվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 5-րդ միջազգային փառատոնում։ Այս փառատոնը սպասված իրադարձություն է դարձել ակադեմիական ժամանակակից երաժշտությունը բարձր գնահատող հանրության համար։
Ինչպե՞ս եք պատկերացնում Ponte Musicale փառատոնի հետագա գործունեությունը։
Գևորգ Ղարաբեկյան – Ես մեծ երազանք ունեմ, որ Հայաստանը դառնա աշխարհի ամենակարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Դրա համար պետք է մեծ աշխատանք տարվի երկարաժամկետ բարձրորակ կրթություն և պրոֆեսիոնալ մթնոլորտ ստեղծելու համար: Իմ տեսլականն է կազմակերպել PONTE MUSICALE փառատոնը երկար տարիների ընթացքում և ձեռք բերել համաշխարհային ճանաչում մեր եռանդի և գերազանց որակի ձգտման շնորհիվ:
Ռուբեն Անտոնյան – Ես համոզված եմ, որ նմանօրինակ երաժշտական, մշակութային իրադարձությունները՝ նման բարձր մասնագետների և երաժիշտների ներգրավվածությամբ, չափազանց կարևոր են մեր երկրի երաժշտական մշակույթի զարգացման համար։ Լիահույս եմ, որ կկարողանանք հետևողականորեն իրականացնել այս փառատոնը՝ դարձնելով այն ամենամյա, և, ամեն տարի նոր խնդիրներ բարձրացնելով և հաղթահարելով, ստեղծել իրական մշակութային արժեքներ։