Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Թանգարանների միջազգային օր. Սպենդիարյանի տուն-թանգարանի վիրտուալ ծրագիրը

Թանգարանների միջազգային օր. Սպենդիարյանի տուն-թանգարանի վիրտուալ ծրագիրը
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը նշվում է որպես «Թանգարանների միջազգային օր»: Այս տարի թանգարանները կհամախմբվեն «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» խորագրի ներքո:

11:00-ից մինչև 20:00 «Իմ կարոտած ցուցանմուշը» ֆլեշ մոբով Ալեքսանդր Սպենդիրայանի տուն-թանգարանի աշխատակիցները տեսանյութերի միջոցով կփորձեն վերականգնել կորոնավիրուսի պատճառով այցելուների և թանգարանների բնակիչների՝ ցուցանմուշների ընդատված կապը:

Տեսաշարերը կուղեկցվեն սուրդոթարգմանությամբ, որը կիրականացնի Հայաստանի ժեստերի լեզվի առաջին հեռուստատեսային թարգմանիչ Զուբեյդա Մելիքյանը։

Առաջնորդվելով առաջարկված կարգախոսով՝ թանգարանը նպատակ ունի այս ծրագիրը հասանելի դարձնել նաև լսողական խնդիր ունեցող մարդկանց։
Թանգարանների միջազգային օր. Սպենդիարյանի տուն-թանգարանի վիրտուալ ծրագիրը · Armenian National Music