· Ժողովրդական
Թանգարանների միջազգային օր. Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրը
Թանգարանների միջազգային օրն այս տարի նշվում է արտակարգ դրության պայմաններում և բոլոր թանգարանները ներկայանում են բացառապես առցանց հարթակում:
ANM-ը ներկայացնում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ծրագիրը:
Ժամը 12:00 - «Մեկ օր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում». թանգարանի աշխատակիցը կներկայացնի, թե ինչպես են կազմակերպվում շրջայցերը։ Այսպիսով, հնարավորություն կունենաք առցանց ծանոթանալ թանգարանին, ցուցանմուշներին, ինչպես նաև էքսկուրսավարի մասնագիտության նրբություններին:
Ժամը 14։00 - «Իմ առաջին այցը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». էսսեների մրցույթ: Գրեք, թե ինչպես եկաք թանգարան, ինչն է տպավորվել ձեզ մոտ։ Մրցույթը կտևի շուրջ մեկ ամիս: Էսսեներն ուղարկեք թանգարանի էլեկտրոնային փոստին՝ [email protected]։ Լավագույն աշխատանքները կհրապարակվեն թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Ժամը 17։00 - «Կոմիտաս և մշակութային բազմազանություն», հեռավար դասախոսություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, ելնելով այս տարվա խորագրից, կներկայացնի հեռավար դասախոսություն «Կոմիտաս և մշակութային բազմազանություն» թեմայով։
Ժամը 20։00 - «Օրորոցայիններ և ոչ միայն», առցանց համերգ: Վերջին մեկ ամսում թանգարանի ֆեյսբուքյան էջում միասին սովորած օրորոցայինները կամփոփվի առցանց համերգի միջոցով։ Ելույթ կունենան սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը և դաշնակահարուհի Մարինա Վարդանյանը։
Ժամը 21։00 - «Արարատի ստվերի տակ», ստեղծագործության հայաստանյան պրեմիերա Ֆրեզնոյի պետական նոր երաժշտության անսամբլի կատարմամբ: Կներկայացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի պրակտիկանտ, կոմպոզիտոր Ջոզեֆ Պոհիկեանի ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։