· Ժողովրդական
Ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ԿԳՄՍ պատվոգրով
Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով: Ս.թ փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիրը հանձնել է ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Հիշեցնենք, որ Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, դաշնակահար Տակահիրո Ակիբան վերջերս պարգևատրվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: