Ճապոնական ավանդական շակուհաչիի վարպետը ելույթ կունենա Գյումրիում և Երևանում - Armenian National Music (anmmedia.am)
Ճապոնական ավանդական շակուհաչիի վարպետը ելույթ կունենա Գյումրիում և Երևանում

Հրապարակվել է՝ Հկտ 15 2019, 12:43

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Գյումրիում և Երևանում ելույթ կունենա ճապոնական ավանդական շակուհաչիի (հնդկեղեգից պատրաստված ֆլեյտա) վարպետ Իրիե Յոսուկեի մենահամերգները: Այս մասին հայտնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը:

Ի. Յոսուկեի առաջին մենահամերգը կկայանա հոկտեմբերի 15-ին Գյումրիում՝ Իտալիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակում: Հոկտեմբերի 16-ին շակուհաչիի վարպետը ելույթ կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճներում: