· Դասական
Երեկո՝ նվիրված Ա․ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:
Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու ֆլեյտահար Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: Ծրագրում` Արամ Խաչատրյան՝ Սյուիտ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից և Կոնցերտ Ֆլեյտայի և նվագախմբի համար։
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, որը հայտնի է իր վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն:
Անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: