Անցնել բովանդակությանը

· Ջազ

Մեկ տարվա դադարից հետո Պետական ջազ նվագախումբը վերսկսեց իր գործունեությունը

Մեկ տարվա դադարից հետո Պետական ջազ նվագախումբը վերսկսեց իր գործունեությունը
Հայաստանի պետական ջազ նվագախումբը մեկ տարվա դադարից հետո վերսկսում է իր գործունեությունն ամբողջ կազմով։ Նվագախումբը համերգաշրջանը բացեց «Ռետրո ջազ» խորագրով համերգներով։  Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ ներկայացեց 20-րդ դարի առաջին կեսը՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջանը. Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան:

Արմեն Հյուսնունցը փաստում է՝ նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքը Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ «Շատ սիրով ենք պատրաստվել այս համերգներին։ Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողնանաք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Այդպիսով, որոշեցինք անել նմանօրինակ ծաղկաքաղ, քանի որ նյութը շատ ծավալուն է։ Հատկապես հպարտ եմ, որ հատուկ անդրադարձ կա նաև հայկական ջազ դպրոցին»,-նշում է Արմեն Հյուսնունցը։
Մեկ տարվա դադարից հետո Պետական ջազ նվագախումբը վերսկսեց իր գործունեությունը · Armenian National Music