Անցնել բովանդակությանը

· Դասական

Կնշվի Կամերային նվագախմբի 60-ամյա հոբելյանը

Կնշվի Կամերային նվագախմբի 60-ամյա հոբելյանը
Մարտի 2-ին, ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկազմակերպվի գալա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակին։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։

Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր)․ Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։ Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։

Համերգին կհնչեն Լ․վ․ Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ. Ա. Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։

Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Կնշվի Կամերային նվագախմբի 60-ամյա հոբելյանը · Armenian National Music