· Դասական
Մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը հանդես կգա հոբելյանական համերգով
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մանկավարժ, դոցենտ Քրիստինե Սահակյանի մենահամերգը։ Այն նվիրված է երգչուհու ստեղծագործական գործունեության 30 և ծննդյան 50-ամյակներին։
Համերգի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Դաշնամուր՝ Ելենա Վարդազարյան:
Համերգի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Դաշնամուր՝ Ելենա Վարդազարյան: