· Դասական
«Անտունի»․ Տեսահոլովակ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին
«Քալաշյան» պարարվեստի դպրոցը (գեղարվեստական ղեկավար` Ասատուր Քալաշյան) ներկայացնում է «Անտունի» տեսահոլովակը՝ նվիրված 2020 թ-ի Արցախյան պատերազմի հերոսներին։ Ինչպես հայտնում է դպրոցը, տոսահոլովակի գաղափարն առաջացել է դեռևս պատերազմի ընթացքում։
Տեսահոլովակում «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի սաներն են, մենակատարը՝ դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:
Տեսահոլովակում օգտագործվել է Գեորգի Գյուրջիևի երաժշտությունը՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում թշնամու հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է:
«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է արդեն 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց առաջին տեսահոլովակն է: