Անցնել բովանդակությանը

· Դասական

Կողբի երաժշտական դպրոցը կկրի Տիգրան Մանսուրյանի անունը

Կողբի երաժշտական դպրոցը կկրի Տիգրան Մանսուրյանի անունը
«Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Կողբի երաժշտական դպրոցը անվանակոչվեց մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունով։

Անվանակոչության միջոցառմանը մաեստրո Մանսուրյանի ներկայությունն ու հուզիչ խոսքը այն դարձրին էլ ավելի ջերմ ու հիշարժան։ Միջոցառումը շարունակվեց դպրոցի աշակերտների և ուսուցիչների համերգով՝ լի մանսուրյանական ոգով։

Վերանորոգված, կահավորված, նոր երաժշտական գործիքներով համալրված եւ արդեն Տիգրան Մանսուրյանի անունը կրող դպրոցի ուսուցիչներն ու սաները ավելի մեծ պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքն ու կրթությունը։
Կողբի երաժշտական դպրոցը կկրի Տիգրան Մանսուրյանի անունը · Armenian National Music