Կամերային երաժշտության տունը համալրվեց կլավինովայով - Armenian National Music (anmmedia.am)
Կամերային երաժշտության տունը համալրվեց կլավինովայով

Հրապարակվել է՝ Սպտ 18 2020, 19:23

Հեղինակ՝ ANM Media
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը համալրվեց Yamaha մակնիշի կլավինովա գործիքով, որն իր տեսակի մեջ լավագույններից է: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով կամերային երաժշտության տունը ստացավ իր առաջին երաժշտական գործիքը: 

«Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ հայ-ճապոնական համատեղ այս համագործակցությանը մեծապես օժանդակելու համար: Լինելով նաև երաժիշտ՝ դեսպանն առանձնահատուկ վերաբերմունք ունի ԿԵԱԿ-ի նկատմամբ, և այդ վերաբերմունքն իր արտահայտությունը գտավ համաձայնագրի կնքման գործընթացում»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Մինչև տարեվերջ ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով: