Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և մի շարք այլ թանգարաններ կաշխատեն նաև տոնական օրերին  - Armenian National Music (anmmedia.am)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և մի շարք այլ թանգարաններ կաշխատեն նաև տոնական օրերին

Հրապարակվել է՝ Դկտ 15 2019, 19:33

Հեղինակ՝ ANM Media
Ամանորի տոնական օրերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դռները բաց կլինեն այցելուների համար: Որոշումը կայացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից: Ինչպես նշված է նախարարության հաղորդագրության մեջ, թանգարանը կաշխատի 2020 թվականի հունվարի 1-5-ը ներառյալ` ժամը 12:00-17:00-ն:

Բացի Կոմիտասի թանգարանից, տոնական օրերին իրենց դռները կբացեն նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի, Ռուսական արվեստի (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) թանգարանները, Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը:


Լուսանկարը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից