Հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետները՝ Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ - Armenian National Music (anmmedia.am)
Հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետները՝ Կոմիտասի անվան քառյակի կատարմամբ

Հրապարակվել է՝ Մրտ 09 2020, 13:44

Հեղինակ՝ ANM Media
Մարտի 10-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան ազգային քառյակը կներկայացնի  հայ ժամանակակից կոմպոզիտորների կվարտետներ: 

Համերգային ծրագրում ընդգրկված են Ժիրայր Շահրիմանյանի "Ten Microludes for String Quartet", Վաչե Շարաֆյանի "Have Mercy on me, O God" (հայաստանյան պրեմիերա), որի ընթացքում հանդես կգա Երիտասարդական օպերային  ծրագրի մենակատար, երգիչ Տիգրան Մելքոնյանը, ինչպես նաև Սուրեն Զաքարյանի "In statu nascendi", Լևոն Չաուշյանի "From a Time of Absurdity" (Առաջին կատարում) ստեղծագործությունները: 

Կոմիտասի անվան ազգային քառյակը, որի կազմում հանդես են գալիս Էդուարդ Թադևոսյանը (1-ին ջութակ), Սյուզի Երիցյանը (2-րդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ), մշտապես ունկնդրին է ներկայացնում ոչ միայն դասական ու սիրված գործեր, այլև հնչեցնում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրությանը ներկայացնելով մերօրյա կոմպոզիտորական արվեստը: