· Դասական
Հույն ջութակահար Լեոնիդաս Կավակոսը առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակներում մայիսի 27-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա անվանի հույն ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:
Համերգային ծրագրում ընդգրկված են Յ․ Ս․ Բախի՝ ջութակի համար գրված մենանվագ ստեղծագործությունները։ Ի դեպ՝ նա անցած տարի ձայնագրել է Բախի ստեղծագործություններից բաղկացած Sei Solo ձայնասկավառակը, որը թողարկել է Sony Classical-ը։
Լեոնիդաս Կավակոսի կատարողական արվեստը բնորոշվում է անզուգական տեխնիկայով, արտիստիկությամբ և վիրտուոզությամբ: Նա համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների, ինչպես նաև «Sony Classical» ձայնագրման ընկերության հետ: Սիբելիուսի, Պագանինիի և Նաումբուրգի մրցույթների հաղթող, «Leonie Sonning»-ի մրցանակակիր Լեոնիդաս Կավակոսը նվագում է Ստրադիվարիուսի 1734 թ. պատրաստած ջութակով: