· Ժողովրդական
Այս ամառ մտադիր եմ շրջել գիւղերում և ստուգել վերջին անգամ ժողովրդական երգերի եղանակները. Կոմիտաս
Armenian National Music-ը սիրով ներկայացնում է Կոմիտաս Վարդապետի նամակը կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանին:
«Սիրելի Նիկողայոս Տիգրանեան,
Սիրականը Թիֆլիզից դառնալուն պէս յիշեցրեց խոստումս, որ իմ աշխատութիւնները քեզ ուղարկեմ: Չկարծես, թէ ես մոռացել էի, այլ սպասում էի արտատպութեան, ուստի այսքան ուշացաւ. անցեալ օրը մէկն ստացայ, միւսը ոչ. այլևս չհամբերելով, հէնց ժողովածուի միջից պոկեցի և ուղարկում եմ քեզ այս երկուսը՝ ա) Interpunctionssystem der Armenier եւ բ) Armeniens volkstՖmliche ReigentՊnze. Երկրորդը՝ մի փոքրիկ քաղուծք է այն մեծ աշխատութեանս, որ եկող տարի լոյս կտեսնէ. իմ ուզածի պէս չեղաւ տպուածը, ուստի մի քանի մանր-մունր սխալներ են սպրդել, որ ինքդ էլ կարող ես նկատել, վերջապէս աւելին չէի կարող սպասել մի գերմանացուց, որ հայոց լեզուն չի՛ իմանում և մեր պարերի մասին հասկացողութիւն անգամ չունի: Ես պատկերներ էլ տպել էի տուել, որպէսզի վերջը զետեղած երգերի օրինակներն աւելի եւս դիւրըմբռնելի լինեն օտարների համար. ինչ որ է, այդպէս է եղել: Իմ նպատակն էր միայն մի թեթև ակնարկ ձգել տալ օտարներին մեր եղանակների նկատմամբ, որոնց երաժշտական կազմութիւնն ու տաղաչափութիւնը դեռ շատ բան կարող է ուսուցանել նոցա: Իմ ընտրած օրինակները մասամբ զուտ ժողովրդական, մասամբ էլ աշուղական ձևով կազմած և ապա ժողովրդականացած են. ինչ երկարաբանեմ, Դու ինքդ էլ ես շատ լաւ իմանում այդ...
Ճեմարանի դասերը շատ են խանգարում պարապմունքներս:
Այս ամառ մտադիր եմ շրջել գիւղերում և ստուգել վերջին անգամ ժողովրդական երգերի եղանակները և տպագրել տալ մաս-մաս:
Դու ի՞նչ ես անում, պարսկերէն նոր եղանակներ գրե՞լ ես, նոր բան հրատարակե՞լ ես. անշուշտ շատ բան պատրաստում ես. ես, որ Քեզ եմ ճանաչում, դադար մնացող չես: Ծանօթներիս և հարցանողաց ողջունիր իմ կողմից:
Քեզ քաջողջութիւն և եռանդիդ անպակասութիւն է մաղթում
քո Կոմիտաս Վարդապետ»